National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
31.10.2019
Քննարկվել են ՀՀ զինված ուժերում ոչ մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ծնողների կողմից բարձրացված իրավունքի խախտման հարցերը
1 / 3

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հոկտեմբերի 31-ին Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ քննարկվել են ՀՀ զինված ուժերում ոչ մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ծնողների կողմից բարձրացված իրավունքի խախտման հարցերը:

Հանձաժողովը հրավիրել էր ՀՀ զինված ուժերում ոչ մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ծնողներին եւ ՀՀ քննչական կոմիտեի, Ռազմական ոստիկանության, Զինվորական դատախազության եւ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին: Նշվել է, որ վերոնշյալ կառույցներում դեռ շարունակվում է զինծառայողների ծնողների կողմից բարձրացված գործերի քննությունը:

Ծնողների գերակշիռ մեծամասնության կարծիքով՝ իրենց որդիներն ոչ թե ինքնասպանություն են գործել, այլ նրանց սպանել են:

Քննիչները ներկայացրել են գործերի նախաքննական նյութերը եւ հանգամանքները: Քննիչների կողմից բերված փաստարկները հունից հանել են զինվորների ծնողներին եւ քննարկումն ընթացել է լարված մթնոլորտում: Արդյունքում՝ Քննչական կոմիտեի, Զինվորական դատախազության եւ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հրաժարվել են այդ իրավիճակում շարունակել քննարկումը:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը եւ հանձնաժողովի անդամները նպատակահարմար են համարել ընդհատել արդեն երկու ժամից ավել ընթացող քննարկումը, հանդարտեցնել ծնողների էմոցիոնալ լարված վիճակը՝ փորձելով գտնել հանդիպման այլ ձեւաչափ՝ բարձրացված կարեւորագույն խնդիրը քննարկելու համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am